Փոքրիկ պատմություն կյանքից։ Մի երիտասարդ և մի օրիորդ, մեկ էլ մակարոնի տուփերի այլանդակ շարք։
Ավանդական սկզբունքներ․․․ ոտնահարված արժեքներ․․․ Հետաքրքիր պատմություն, որ ծագեց մի անդարձ քայլից հետո։ Արդյոք կա՞ պատասխանատվություն․․․ Ամեն մեկը ինքն է հեղինակը իր կյանքի։, PDF-формат издания не отображает используемый в книге шрифт.
Զուգադիպություն, որ փոխում է երկու հոգու կյանքերը։ Մի կողմում երազանքներով լեցուն Նինան է, մյուսում՝ կործանված Միկան։ Արդյո՞ք մեկը մյուսի համար կհանդիսանա փրկության ափ կամ կդառնա ոչնչացնող խաբկանք։ Արդյո՞ք ցնորք ու մոլորություն չի գրքերի հերոսներին խառնել իրականության հետ։ Արդյո՞ք կատարված դեպքերը պետք է մեկնաբանել որպես ճակատագիր։ Կա՞ փրկություն կործանման մեջ։ Կամ դա կործանում չի, ընդհակառակը հոգու թռիչք է․․․ թռիչք դեպի անհայտություն․․․
Մի օր, մի քանի ճակատագրեր․ անհայտ պայմաններ, բազմաթիվ հարցեր, սեփական սխալների անտեսում ու ճշմարտության ու արդարության որոնում․․․
Փոքր պատմություն նրա մասին թե ինչպես մարդիկ պատրաստ են վերանայել հայացքները, բայց չփոխել մտածելակերպը։
Անցյալը անխախտ կապերով միացած է ներկայի հետ։ Ու ամեն քայլ կատարված անցյալում անդարձ հետևանքներ կունենա ապագայում։, PDF-формат издания не отображает используемый в книге шрифт.
Փոքրիկ պատմվածք գրված նամակի տեսքով։ Խոսքեր որ ծնվել էին վաղուց, բայց արտահայտություն գտան միայն կյանքի հարվածներից հետո․․․ կամ ընդհակառակը․․․ հենց այդ հարվածները ծնեցին զգացմունքները և ստիպեցին խոսել․․․ PDF-формат издания не отображает используемый в книге шрифт
Ամեն ինչ չէ, որ երևում է մարդուն իրական ձևով։ Շրջապատող իրականությունը տարբերվում է բոլորի պատկերացումներից, բոլորի՛․․․ սակայն նշանակություն չունեն այդ բոլորը, երբ կործանվում են մի՛ հոգու հավատը, որդիական սերը և ի հայտ է գալիս այն որ իր հարազատներն էլ հասարակ մահկանացու են, ոչ թե աստվածներ․․․
Կան զգացմունքներ, որ արյան մեջ են ու չեն ջնջվում։ Պատմություն նրա մասին, ինչպես հանգամանքները ստիպում են վերականգնվել արմատախիլ եղածին․․․ վերականգնվել, սակայն ո՛չ փրկվել․․․
Դասական պատմություն սիրո և հավատարմության մասին, որը չունի ստույգ ժամանակ, քանի որ պայմաններն ու զգացմունքները վեր են ժամանակից ու հանգամանքներից։Ֆելոն սիրում է Լիլոյին, իսկ Լիլոն՝ Կարենին։ Բայց նրանք խաղալիքներ են բախտի ձեռքում։ Չորս խաղալիք, որոնցից երեքը ունեն ջերմ սիրող սիրտ, իսկ չորրորդը՝ ամենաահավորը, ո՛չ սիրտ ունի, ո՛չ շունչ, ո՛չ զգացմունք, ու նրա համար նշանակություն չունեն ո՛չ Ֆելոն, ո՛չ Լիլոն, ո՛չ էլ Կարենը։ Ու գայթակղության կործանիչ ալիքը տակնուվրա է անում ամեն ինչ։ Սակայն նույնիսկ ավերակների վրա կարող են ծաղիկներ աճել։
Библиотека электронных книг "Семь Книг" - admin@7books.ru
Оставить комментарий